
Աշխարհում առաջին նավաստին, որ գոռաց՝ «ցամա՜ք», հավանաբար Աստված ինքն էր: Արդեն հետո ցամաքում խեղդվող մարդիկ փրկության անունը «ծով» դրեցին: Եւ առաջացավ ծովի հավերժական որոնումը: Եւ հարցը՝ ինչո՞ւ էր պետք ցամաքեցնել ծովը: Պատասխանը գտնելու ճանապարհին՝ գրականության Նոբելյան մրցանակ ստացած գրողը մոռանում է բոլոր բառերը, իսկ աշխարհը նրանից նոր վեպ է սպասում: Այս վեպում իրականն ու անհավանականը հանդիպում են ծովի ափին, ու պատմությունն այս հենց անծայրածիր ծովի մասին է և ծերացած մարդու, որն ամեն օր նայում է ալիքներին, որոնք չեն բերում մահը: