Նկարագրություն
1965 թվականին տոնավաճառի գուշակը մռայլ կանխատեսում է անում․ տասնվեցամյա Ֆրենսիս Ադամսին մի օր անխուսափելիորեն սպանելու են։ Այդ պահից ի վեր Ֆրենսիսն իր ողջ կյանքը նվիրում է մի սպանության բացահայտմանը, որը դեռ տեղի չէր էլ ունեցել։ Ոչ ոք լուրջ չի ընդունում նրա վախերը, մինչև վաթսուն տարի անց նրա դին չեն հայտնաբերում իր իսկ կալվածքում։ Այժմ նրա ժառանգ Էնի Ադամսը պետք է բացահայտի սպանության հանելուկը, որպեսզի կարողանա ստանալ կտակում նշված հսկայական ունեցվածքը։ Բայց ժառանգության խաղը վերածվում է վտանգավոր արկածի, երբ անցյալի գաղտնիքները սկսում են մեկը մյուսի հետևից ջրի երես դուրս գալ։ Շուտով Էնին հասկանում է, որ կարող է ժառանգել ոչ միայն իր հորաքրոջ հարստությունը, այլև նրա ողբերգական ճակատագիրը․․․