
Նզովյալ օրեր
Նզովյալ օրեր
3,990 ֏/ 001
Առկա է1
Նկարագրություն
Փիլիսոփայական-հրապարակախոսական շնչով գրված այս գիրքը, որտեղ վավերականությունն ու գեղարվեստականությունն ի մի են եկել, հենված է մեծ գրողի օրագրային նշումների վրա, որոնք արվել են 1918-20 թթ․ Մոսկվայում և Օդեսայում: Ռուսական հեղափոխությունը Բունինն ընկալում էր որպես ազգային աղետ և մռայլ վհատությամբ է նկարագրել երկրի համար ճակատագրական շրջանը: Առաջին անգամ գրքից հատվածներ են հրապարակվել 1925-27 թթ․ Փարիզում լույս տեսնող «Վոզռոժդենիե» թերթում, ապա «Նզովյալ օրերն» ընդգրկվել է Բունինի երկերի ժողովածուի մեջ (Բեռլին, 1935): ԽՍՀՄ-ում, գիրքն արգելված մնալով մինչև գորբաչովյան Վերակառուցումը, հատվածաբար հրատարակվել է միայն 1988-ին։ Խորհրդային երկրի փլուզումից հետո «Նզովյալ օրերը» մեծ ճանաչում է ստացել՝ ավելի քան 15 անգամ վերահրատարակվելով Ռուսաստանում:
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2025 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 118x174 մմ |
| Քաշ | 250 Գր |
| Մատենաշար | Արգելված գրականություն |