Նկարագրություն
FBI-ի գործակալ Զոի Բենթլին և նրա գործընկեր՝ գործակալ Թեյթում Գրեյը, իրենց կյանքում շատ բան են տեսել։ Բայց նույնիսկ նրանք են սարսռում՝ տեսնելով այս մահացած աղջկա մարմինը։ Սպանության ձեռագիրը հիշեցնում է Ռոդ Գլովերի սահմռկեցուցիչ հանցագործությունները՝ այն մոլագար մարդասպանի, որին նրանք արդեն ամիսներ շարունակ հետապնդում են։ Զոին համոզված է՝ սա նրա ձեռքի գործն է։ Ի՞նչ անձնական դևեր, ենթագիտակցության ո՞ր ամենամութ խորքերից ծնված մղումներ կարող են մարդուն ստիպել նման սարսափներ գործել։ Այս հարցի պատասխանը ամբողջ գործի բանալին է։ Սակայն չափազանց շատ բաներ տարօրինակ են թվում։ Սպանությունը տեղի է ունեցել տանը, ոչ թե փողոցում։ Ինչ-որ պատճառով զոհի ձեռքին մի քանի անգամ ասեղ են մտցրել։ Մահից հետո ինչ-որ մեկը նրա պարանոցին կախազարդով շղթա է դրել և մարմինը ծածկել վերմակով։ Եվ ամենակարևորը՝ հանցագործության վայրում հայտնաբերվել են տղամարդու կոշիկների երկու տարբեր զույգերի հետքեր։