
Կայդաշի ընտանիքը
Կայդաշի ընտանիքը
Նկարագրություն
Իվան Նեչույ-Լեվիցկին (1838-1918) ուկրաինացի մեծ գրող է, ուկրաինական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկը: «Կայդաշի ընտանիքը» վիպակը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով և գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է և բնականաբար մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ այն գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: Այն ընթերցվում է, հետազոտվում է գրականագետների կողմից, բեմականացվում է, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով: Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն և այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեվիցկին: Ուստի, հրատարակելով այս գործը Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին, այլև հնարավորություն կտա ավելի սերտ ընկալել ուկրաինացուն, նրա հոգին, բնավորությունը, սովորությունները և աշխարհայեցողությունը:
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2021 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 148x210 մմ |
| Քաշ | 355 Գր |
| Մատենաշար | Բաբելոնյան գրադարան |