
«Ուշահասը» պատմվածաշարը (2020) Մո Յենի առաջին գիրքն է 2012-ին Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո: Տասներկու պատմվածքից կազմված այս ժողովածուն ներկայացնում է հյուսիսային Չինաստանի գյուղերի կյանքը 1950-ականներից մինչև մեր օրերը: Գրողը խորությամբ ներկայացնում է գյուղական կյանքի սոցիալական փոփոխությունները՝ ներառյալ սմարթֆոնների և ինտերնետի տարածումը՝ անդրադառնալով նաև պատմական դեպքերին, ինչպես օրինակ՝ Մշակութային հեղափոխությանը: Իրական և միաժամանակ աբսուրդ պատմություններում նա ինքն իրեն ևս պատկերում է որպես կերպարներից մեկը, նկարագրում իր գրական ուղին՝ շոշափելով տաղանդի, բարոյականության թեմաները:
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2024 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 152x210 մմ |
| Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |