Նկարագրություն
Փոլը հրատարակում է իր առաջին վեպը և Սան Ֆրանցիսկոյից մեկնում է Փարիզ։ Նա ստեղծագործում է, հանդիպում ընթերցողների հետ, բայց անսահմանորեն միայնակ է զգում իրեն։ Միան փախչում է Փարիզ՝ թողնելով իրեն դավաճանած ամուսնուն և հանգրվանում փարիզեցի ընկերուհու տանը։
Պատահաբար մտնելով ծանոթությունների կայք` հանդիպում է նշանակում Փոլին։ Այդ պահից սկսած` երկուսի կյանքը վերածվում է խնդիրների կծիկի։ Ընկերներից ոչ ոք չի օգնում. նրանք է՛լ ավելի են խճճում ամեն ինչ։
Ո՞ւր փախչել, ի՞նչ անել... Բայց անգամ հեռավոր ուղևորությունը չի օգնի փախչել ինքդ քեզնից։