
Ֆրանսիացի վիպասան Ֆրանսուա Մորիակը «Իժերի կծիկը» վեպը գրել է 1932 թ.: Այն 68-ամյա փաստաբանի մասին է, որը կյանքի մայրամուտին որոշում է օրագրության ձևով կնոջը թողնել նրա հետ 50 տարի համատեղ կյանքում զգացած մարդկային ծանր ապրումները: Աշխատանքային փայլուն կարիերա արած, մեծ հարստություն դիզած մարդը միայնակ ու անտեսված է սեփական ընտանիքում: Նա շրջապատի վերաբերմունքից դարձել է անհաղորդ ու դաժան ընտանիքի հանդեպ: Նրա սիրտը կծկվել՝ իժերի կծիկի է վերածվել… Թարգմանությունը ֆրանսերենի՝ Արբուն Տայանի Բնագրի հետ համեմատեց և խմբագրեց՝ Լաուրա Վիրաբյանը
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2022 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 130x190 մմ |
| Քաշ | 274 Գր |
| Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |